Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./ԱՌԿԱ/. Beeline-ն անցկացնում է ակցիա Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Երկրի հյուրերը կարող են օգտվել Beeline-ի 4G Wi-Fi մոդեմից ամբողջ ճանապարհորդության ընթացքում, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը:
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 40, 65 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար 5500, 7500 և 10500 դրամ: Առաջարկի պայմաններով հաճախորդը պետք է վճարի 15000 դրամի չափով երաշխիքային գումար, որը նա հետ կստանա՝ մոդեմը վերադարձնելիս: Մոդեմը տրամադրվում է մինչև 30 օր ժամկետով:
«Զբոսաշրջիկներին միշտ չէ որ հարմար է մոդեմ ձեռք բերելը՝ մի քանի օր կամ շաբաթ օգտագործելու համար: Հենց նման հաճախորդների համար մենք պատրաստել ենք այս ակցիան և առաջարկում ենք վերցնել մոդեմը՝ առանց լրացուցիչ ծախսերի մասին մտահոգվելու և վայելել արագ և որակյալ ինտերնետ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Առաջարկը հասանելի է Beeline-ի չորս գրասենյակներում. օդանավակայանի, Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև Ամիրյան 3 և Աբովյան 21 հասցեներում գտնվող գրասենյակներում:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–