USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը

24.05.2019, 12:39
Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդման մեջ։
Beeline-ում մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդման մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ծրագրի նպատակն ընկերությունում լավագույն երիտասարդ կադրեր ներգրավելն է։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները (3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:

«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց  մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ և այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» Ծրագրի տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաև վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին և ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) student@beeline.am էլ. հասցեով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–