Beeline-ը 30% քեշբեք կտրամադրի «Ավտոմատ վճարում» ծառայություններից օգտվողներին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ն ակցիա է անցկացնում կանխավճարային բաժանորդների համար, ովքեր օգտվում են «Ավտոմատ վճարում» ծառայությունից։
Մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը «Ավտոմատ վճարում» ծառայության օգնությամբ հաշվեկշիռն լիցքավորելու դեպքում բաժանորդի հաշվեկշռին ավտոմատ կերպով փոխանցվելու է լրացուցիչ գումար՝ փոխանցման 30 տոկոսի չափով, հաղորդում է Beeline–ի մամուլի ծառայությունը։
«Ավտոմատ վճարման ծառայությունը թույլ է տալիս մեր հարյուրավոր բաժանորդներին մշտապես լինել կապի մեջ և չանհանգստանալ հաշվեկշռի լիցքավորման համար։ Նույնիսկ այս հարցում մենք առաջին հերթին հոգում ենք պարզության և հարմարության մասին, քանի որ համակարգը ինքը հետևում է, որ հաշվեկշռի վրա մշտապես լինի հաճախորդի համար ցանկալի գումարը։ Մենք առաջարկում ենք բաժանորդներին օգտվել այս ժամանակակից ծառայությունից, որն արդեն դարձել է 30 տոկոսով ավելի շահավետ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ակցիայի գործելու ընթացքում քեշբեքի հնարավոր առավելագույն չափը չի կարող գերազանցել 6000 դրամը։ Ավտոմատ վճարումը կարելի է միացնել ընկերության www.beeline.am կայքում «Վճարում» բաժնում։ Բաժանորդը կարող է իր ցանկությամբ նշել գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է հաշվեկշռին՝ հեռախոսահամարին կցված բանկային քարտից։ Ցանկության դեպքում ծառայությունը կարելի է հեշտությամբ անջատել, փոփոխել փոխանցվող գումարի չափը կամ կցված բանկային քարտի տվյալները։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–