USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Beeline-ը գործարկում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները

27.02.2015, 18:23
Beeline-ը հայտարարում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։
Beeline-ը գործարկում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկման մասին կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում 30 օրվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի հասանելի և մատչելի բաժանորդների համար: «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների գործարկումը մեր հաճախորդներին տալիս է միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ` շփվելու Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների ու բարեկամների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների գործունեության ժամկետը 30 օր է: Նշված ժամկետի ավարտից հետո հաշվեկշռում բավարար գումարի առկայության դեպքում ծառայությունը երկարացվում է ևս 30 օրով: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։

Ընկերությունից նշում են, որ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–