USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+36

Հայ բաժանորդները նախընտրում են ֆիլմեր դիտել off-line ռեժիմում. Պյատախին

06.06.2014, 19:27
Հայ բաժանորդները նախընտրում են ֆիլմեր դիտել off-line ռեժիմում, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայ բաժանորդները նախընտրում են ֆիլմեր դիտել off-line ռեժիմում. Պյատախին

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ բաժանորդները նախընտրում են ֆիլմեր դիտել off-line ռեժիմում, ուրբաթ լրագրողներին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ինչպես ցույց է տալիս մեր վիճակագրությունը, on-line ֆիլմերի դիտումն այնքան էլ տարածված չէ, որքան ֆիլմերի վերբեռնումն ու հետագա off-line դիտումը, ինչը կապված է այն բանի հետ, որ կոնտենտն այնքան էլ հարմար չէ on-line ռեժիմում դիտելու տեսակետից», – ասել է Պյատախինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով` կոնտենտի և on-line դիտման հնարավորության զարգացմամբ ծառայությունը ավելի մեծ հանրաճանաչություն կվայելի։

Միաժամանակ նա ընդգծել է, որ on-line դիտումը հանգեցնում է կոնտենտի դիմաց վճարելու անհրաժեշտության, ինչին հայ բաժանորդները դեռ սովոր չեն և դեռ նախընտրում են վերբեռնել և տեսանյութը դիտել անվճար։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–