USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել

06.03.2013, 16:53
Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Այսուհետ Orange-ի բաժանորդները կարող են մի համարից մյուսին գումար փոխանցել
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Orange-ը բաժանորդները կարող են իրենց բջջային համարից իրենց մտերիմների Orange համարներին գումար փոխանցել «Գումարի փոխանցում» ծառայության միջոցով, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, գումար կարող են փոխանցել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ընդ որում պարտադիր չէ, որ գումար ուղարկող և ստացող բաժանորդներն օգտվեն ձայնային նույն ծառայությունից կամ նույն սակագնային պլանից, սակայն բոլոր դեպքերում բաժանորդները պետք է ունենան դրական հաշվեկշիռ:

Orange-ի «Խոսենք» կանխավճարային ծառայության բաժանորդները կարող են կատարել նվազագույնը 1 և առավելագույնը 2000 դրամ միանվագ փոխանցում: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 5000 դրամը: Դելֆին, Թիթեռ, Պանտերա և Առյուծ ամսական բաժանորդագրությունների, ինչպես նաև Orange Բիզնեսի բաժանորդները կարող են միանվագ փոխանցել նվազագույնը 1 և առավելագույնը`5000 դրամ: Մեկ ամսվա ընթացքում փոխանցված ընդհանուր գումարը վերջիններիս դեպքում չպետք է գերազանցի 10 000 դրամը:

«Այսօր մեկնարկող ծառայությունը լայն հնարավորություններ է տալիս մեր բաժանորդներին: Շուկայում մինչ օրս առաջարկվող նման ծառայությունները միայն կանխավճարային բաժանորդների համար են եղել, իսկ Orange-ի «Գումարի փոխանցում» ծառայությունը հասանելի է բոլոր բաժանորդներին, ընդ որում՝ տարբեր ծառայությունների ու սակագնային պլանների բաժանորդները նույնպես կարող են իրար օգնել: Ինչպես միշտ, մենք ծառայությունը մշակելիս նախևառաջ մտածել ենք բաժանորդների հարմարավետության ու ազատության մասին»,–ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Բաժանորդները կարող են օրական կատարել առավելագույնը 5 փոխանցման գործարք և 3 անգամ գումարի փոխանցում ստանալ:   

Գումարի փոխանցում ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի էկրանին հավաքել *122#, սեղմել զանգի կոճակը և հետևել հրահանգներին: Ծառայությունը վճարովի է. գումար փոխանցելու համար յուրաքանչյուր անգամ բաժանորդից կգանձվի 20 դրամ:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-