Beeline–ի նախկին ղեկավարը կասկածվում է 500 մլն գողանալու մեջ. «ԱրմենՏելը» նախկին գլխավոր տնօրենի նկատմամբ պահանջներ չունի
18.07.2014,
12:11
Հայտնի են դարձել Ռուսաստանի քաղաքացի, մինչև 2013 թվականը Հայաստանի` մեծությամբ երկրորդ բջջային օպերատոր և ֆիքսված կապի խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը գլխավորած Իգոր Կլիմկոյի նկատմամբ քրեական գործի մանրամասները։ Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները Կլիմկոյի նկատմամբ հետախուզում են հայտարարել։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել Ռուսաստանի քաղաքացի, մինչև 2013 թվականը Հայաստանի` մեծությամբ երկրորդ բջջային օպերատոր և ֆիքսված կապի խոշորագույն օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը գլխավորած Իգոր Կլիմկոյի նկատմամբ քրեական գործի մանրամասները։ Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները Կլիմկոյի նկատմամբ հետախուզում են հայտարարել։
Ինչպես Cnews–ին է պատմել Vimpelcom (դրա կազմում են «ԱրմենՏելը» և ռուսական «Վիմպելկոմը») խմբի ներկայացուցիչ Արտյոմ Մինաևը, գործը հարուցվել է հենց «ԱրմենՏել»–ի դիմումի համաձայն։ Ընկերությունը հայտնաբերել է եկամուտների կորստի փաստը, և Հայաստանի անվտանգության ծառայությունը ընկերությանը տուժած է ճանաչել։
Մինաևը միաժամանակ ընդգծել է, որ «ԱրմենՏելը» որևէ պահանջ չունի նախկին գլխավոր տնօրենի նկատմամբ։ Հայկական ԶԼՄ–ների տվյալներով, Կլիմկոյի ղեկավարման ընթացքում «ԱրմենՏելի»`օտարերկրյա հեռախոսային օպերատորներից ստացվող եկամուտները կուտակվում էին օֆշորային ինչ–որ ընկերությունում; Դրա հաշվեհամարների վրա հավաքվել է մոտ 500 մլն դոլար, ինչի հետևանքով Հայաստանի բյուջեն 14-15 մլրդ դրամի ($37 մլն ) պակաս հարկ է ստացել։
Հայկական ԶԼՄ–ների համաձայն, գործով կա արդեն առաջին ձերբակալվածը` ՀՀ քաղաքացի Աշոտ Պողոսյանը, ով «ԱրմենՏել»-ում պատասխանատու է եղել անվտանգության հարցերի համար: Նախնական տեղեկություններով՝ Աշոտ Պողոսյանը ձերբակալվել է Բելառուսի Հանրապետությունում, և այժմ աշխատանքներ են ընթանում նրան ՀՀ արտահանձնելու ուղղությամբ։
Անմիջապես Կլիմկոյի հետ Cnews–ին կապվել չի հաջողվել։ Նրան ծանոթ աղբյուրն ասում է, որ Vimpelcom–ից հեռանալուց հետո Կլիմկոն որոշ ժամանակ աշխատել է Կամբոջայում, իսկ այժմ Ռուսաստանում է և «ոչ ոքից չի թաքնվում»։
Իգոր Կլիմկոն իր կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսել է Կալինինգրադի «Էքստել» բջջային օպերատորի կազմում, որին 2002 թվականին գնել է «Վիմպելկոմը», իսկ Կլիմկոն դարձել է դրա ղեկավարը։ 2007 թվականին գլխավորում էր ռուսական օպերատորի տաջիկական «դուստր» «Տակոմ» ՍՊԸ–ն։ Կլիմկոն «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2010 թվականի ապրիլին։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–