«ԱրմենՏել» ընկերությունն ու Բրիտանական խորհուրդը «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթ են հայտարարել
20.02.2015,
21:17
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, հայտարարել են, որ «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթ են հայտարարում։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, հայտարարել են, որ «Սիրո լավագույն հաղորդագրություն» խորագրով մրցույթ են հայտարարում։
«Մասնակցության համար անհրաժեշտ է գրել հաղորդագրություն սիրո թեմայով և մինչև մարտի 15-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ, ուղարկել pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթն անցկացվելու է երեք փուլով, յուրաքանչյուր փուլի տևողությունը` մեկ շաբաթ», – նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Յուրաքանչյուր փուլում հաղթող կճանաչվի այն հաղորդագրության հեղինակը, որը կհավաքի առավելագույն թվով քվե։ Մրցույթն ավարտվում է մարտի 23-ին։ Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Ֆեյսբուքի Beeline Armenia էջում:
Մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից մրցանակ կստանան Beeline Smart հեռախոս, ևս երեք մասնակից կարժանանա խրախուսական մրցանակների Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից։
Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում, որն այս տարի նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին։
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը կարևորել է մրցույթն ու կոչ է արել բաժանորդներին մասնակցել։
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–