USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+15

«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայություն ։

26.03.2014, 14:37
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայության գործարկման մասին։ Բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել «Beeline աշխարհ» ծառայությունը և զգալիորեն ցածր սակագներով զանգահարել Ռուսաստան, Վրաստան և ԱՊՀ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայություն ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայության գործարկման մասին։ Բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել «Beeline աշխարհ» ծառայությունը և զգալիորեն ցածր սակագներով զանգահարել Ռուսաստան, Վրաստան և ԱՊՀ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Beeline աշխարհ» փաթեթը գործում է նաև դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված ցանցեր զանգ կատարելիս։

«ԱրմենՏել» ընկերության մամուլի բաժնից հաղորդում են, որ ակտիվացնելով «Beeline աշխարհ 20» փաթեթը և վճարելով 500 դրամ՝ բաժանորդին կտրամադրվի 20 րոպե, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելիս, բաժանորդը կվճարի 1000 դրամ և կստանա 50 րոպե խոսելաժամանակ Beeline երկրներ մասնավորապես՝ «MobiTel» (Վրաստան), «Kar-Tel» (Ղազախստան) «Киевстар» (Ուկրաինա), «UniTel» (Ուզբեկստան), «Tacom» (Տաջիկստան), «Sky Mobile» (Ղրղստան) և «Билайн» (Ռուսաստան) զանգեր կատարելու համար։

«Միացնելով «Beeline աշխարհ» ծառայությունը մեր բաժանորդները հնարավորություն կունենան խնայել զգալի միջոցներ և զանգահարել իրենց ընկերներին և հարազատներին, ովքեր բնակվում են այն երակներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը։ Ուրախ եմ, որ կարող ենք առաջարկել ոչ միայն պարզ և հարմար, այլ մատչելի կապի ծառայություններ նաև Հայաստանի սահմաններից դուրս», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline աշխարհ 20» փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդին անհրաժեշտ է հավաքել *110*0020# հրահանգը, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելու համար՝ *110*0050# հրահանգը։ Րոպեների մնացորդը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել *108# հրահանգը և սեղմել զանգի կոճակը։ Ծառայությունը գործում է մինչև ս.թ.–ի հունիսի 30-ը։

Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ 0611 հեռախոսահամարով, վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ այցելելով www.beeline.am կայք։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։--0--