USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

«ԱրմենՏելը» Hi-Line ծառայության «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթ է գործարկել

20.12.2012, 16:28
ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏելը»  Hi-Line ծառայության  «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության «Like+» նոր անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նոր սակագնային փաթեթում ինտերնետի արագությունը կազմում է մինչև 3Մբ/վ, իսկ փաթեթի ամսական արժեքը 6000 դրամ է:

Hi-Line ծառայության բոլոր գործող բաժանորդներն, այդ թվում նրանք ովքեր «ԱրմենՏել» ընկերությունից ապառիկ ձեռք են բերել նոթբուք կամ նեթբուք տարաժամկետ վճարման կամ վարձակալման պայմանով կարող են անցում կատարել դեպի  «Like+» անսահմանափակ սակագնային փաթեթ: Անցումը մեկ սակագնային փաթեթից մյուսին անվճար է:

Ւնչպես նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, ընկերությունը պատրաստել է հերթական անակնկալն ինտերնետ ծառայություններից օգտվող իր բաժանորդների համար:

«3Մբ/վ արագությունը մեծ ժողովրդականություն է վայելում մեր բաժանորդների շրջանում և շնորհիվ այս սակագնային փաթեթի` մեր բաժանորդներն, այդ թվում նրանք, ովքեր մեր ընկերությունից ձեռք են բերել նոթբուքեր կարող են օգտվել Beeline Ինտերնետից նոր, ավելի հարմարավետ պայմաններով»,- նշել է նա։

Hi-Line անսահմանափակ «Like+» սակագնային փաթեթների բաժանորդները  պայմանագիրը կնքելու/վերակնքելու պահից սկսած առաջին 12 ամսվա ընթացքում իրավունք ունեն անցում կատարել միայն «Stream»  սակագնային փաթեթին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության (ապրանքանիշը` Beeline) դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ: --0—