USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

«ԱրմենՏել» ընկերությունը Samsung Galaxy S հեռախոսներ է խաղարկում

13.07.2012, 18:14
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Իմ ամառը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:
«ԱրմենՏել» ընկերությունը Samsung Galaxy S հեռախոսներ է խաղարկում
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Իմ ամառը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:

«Ամառային այս թեժ օրերին մենք առաջարկում ենք Beeline Armenia էջի երկրպագուներին կիսվել իրենց վառ և դրական  տպավորություններով: Մեր կողմից առաջարկվող շահավետ սակագնային փաթեթների և ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ մեր օգտատերերը կարող են հետևել նորություններին և մասնակցել ֆեյսբուքյան այս ֆոտոմրցույթին  անկախ գտնվելու վայրից` լինի դա տանը, ծովում, լեռներում թե սրճարանում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրի մոտ կգտնվի հետաքրքիր մի լուսանկար, որը նա կցանկանա կիսել իր ընկերների հետ և կմասնակցի այս մրցույթին` ստանալով հնարավորություն շահելու արժեքավոր նվերներե – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ամռան հետ կապված լուսանակար մինչև հուլիսի 24-ը ժամը 17:00 ներառյալ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հուլիսի 24-ին մինչև 19:00 կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում: Մրցույթն ավարտվում է օգոստոսի 7-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am հասցեում:

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը:

Մրցույթի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ հետևալ հղումով` https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-