Արևմտյան Եվրոպայում սմարթֆոնների վաճառքը 2013թ.–ի առաջին եռամսյակում նվազել է 4,2%–ով. IDC
26.06.2013,
16:44
2013թ.–ի առաջին եռամսյակում բջջային հեռախոսների արևմտաեվրոպական շուկան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4,2 տոկոսով և կազմել է 43,6 մլն սարք, գրում է digit.ru–ն` հղում անելով International Data Corporation (IDC) համանման ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. 2013թ.–ի առաջին եռամսյակում բջջային հեռախոսների արևմտաեվրոպական շուկան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4,2 տոկոսով և կազմել է 43,6 մլն սարք, գրում է digit.ru–ն` հղում անելով International Data Corporation (IDC) համանման ընկերությանը։
Կրճատումը նախևառաջ վերաբերում է հասարակ բջջային հեռախոսների շուկային («ֆիչերֆոններին»)։ Այդ մոդելների մատակարարումները մեկ տարում նվազել են 31 տոկոսով` կազմելով 12 մլն սարք։ Սմարթֆոնների շուկան նույնպես նվազել է, սակայն ոչ այդքան զգալի կերպով. սմարթֆոնների մատակարարումները կրճատվել են 12 տոկոսով` 2012թ.–ի առաջին եռամսյակի համեմատ կազմելով 31,6 մլն սարք։ Ինչպես նշվում է IDC–ում, 2004թ.–ից ի վեր սմարթֆոնների շուկայում գրանցվել է ամենազգալի անկումը։
IDC–ն բջջային հեռախոսների շուկայի անկումը բացատրում է Արևմտյան Եվրոպայի տնտեսության ճգնաժամային իրավիճակով։ Այն հանգեցրել է քաղաքացիների եկամուտների նվազմանը, ինչն անդրադարձել է նրանց գնման ակտիվության վրա։
IDC վերլուծաբան Ֆրանցիսկո Ջերոնիմոն (Francisco Jeronimo) հայտնել է. «Այժմ շուկան գտնվում է սմարթֆոնների պահանջարկի աճի հաջորդ ալիքին անցնելու փուլում։ Նախորդ փուլում շուկայի միտումները հաղորդում էին գնորդները։ Նրանց հետաքրքրում էր օգտագործման արտադրողականությունն ու հարմարավետությունը։ Բարձր բնութագրեր ստանալու համար նրանք պատրաստ են բարձր գներ վճարել։
Շուկայի զարգացման երկրորդ փուլում կգերակշռեն նրանք, ովքեր սմարթֆոնի ձեռքբերման հարցում վառ արտահայտված պահանջ չունեն։ Նրանց հետաքրքրում է հին սարքը նորով փոխարինելու հանգամանքը։ Սակայն խանութներում հիմնականում ներկայացված են այնպիսի սմարթֆոններ, որոնց մասին միայն խոսում են տանը և աշխատավայրում։ Մեծ ճանաչում կունենան այն սմարթֆոնները, որոնք կվաճառվեն արդեն հնացած հեռախոսների գնով»։
Օպերացիոն համակարգի առումով Արևմտյան Եվրոպայի շուկայում գերակշռող դիրք է զբաղեցնում Android–ը` 69 տոկոսանոց մասնաբաժնով։ Apple iOS–ով սարքերի մասնաբաժինը կազմում է 20 տոկոս։ Երրորդ տեղում է Windows Phone–ը` 6 տոկոսով։ –0–