Warcraft լեգենդար խաղի մոտիվներով նկարահանվող ֆիլմում հանդես կգան Հոլիվուդի աստղերը
26.09.2013,
12:40
Տիեզերական խաղերից մեկի` Warcraft–ի էկրանավորված տարբերակում գլխավոր դերում հավանաբար հանդես կգա հոլիվուդյան դերասան Քոլին Ֆարելը (Colin Farrell)։ Ավելի վաղ «Ալեքսանդր» պատմական ֆիլմում դերասանը մարմնավորել էր Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տիեզերական խաղերից մեկի` Warcraft–ի էկրանավորված տարբերակում գլխավոր դերում հավանաբար հանդես կգա հոլիվուդյան դերասան Քոլին Ֆարելը (Colin Farrell)։ Ավելի վաղ «Ալեքսանդր» պատմական ֆիլմում դերասանը մարմնավորել էր Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը։
Որպես գլխավոր հերոսուհի նրան կարող է ընկերակցել դերասանուհի Փոլա Փեթոնը (Paula Patton)։ Ըստ Deadline պորտալի հաղորդագրության, the Legendary Pictures և Atlas Entertainment ստուդիաներն արդեն բանակցում են երկու դերասանների հետ, հաղորդում է cnews.ru–ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ առցանց խաղի մոտիվներով նկարահանվող ֆիլմի ռեժիսորն է լինելու Դանկան Ջոնսը (Duncan Jones), ով նկարահանել է «Ելքային ծածկագիր» թրիլերը։ Մինչ նա ռեժիսորական աթոռը պետք է զբաղեցներ Սեմ Ռեյմին (Sam Raimi), սակայն վերջինը հրաժարվել է «Մեծ և սարսափելի Օզը» կինոնկարի նկարահանումների պատճառով։
Ավելի ուշ Ռեյմին պարզաբանել է, որ ինքն ու սցենարիստ Ռոբերտ Ռոդեթը (Robert Rodat) իրականացրել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքների զգալի մասը, սակայն խաղի մշակող` Blizzard Entertainment–ը, արգելափակել է այն և ռեժիսորին մեղադրել «ոչ հմուտ ղեկավարելու» մեջ։
Ի սկզբանե ֆիլմի պատմությունը նախատեսվում էր կառուցել Warcraft.Orcs & Humans խաղի հիման վրա, որը Blizzard Entertainment–ը գործարկեց 1994թ.–ին։ Սակայն ստեղծողները համարեցին, որ ֆիլմը չափազանց նման կլինի «Մատանիների տիրակալին»։ Դրանից հետո հաղորդագրություն տարածվեց, որ կինոնկարը կնկարահանվի Ջեֆ Գրաբի (Jeff Grubb) Warcraft գրքի մոտիվներով` The Last Guardian, սակայն ֆիլմի ստեղծողները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը։
Ֆիլմի նկարահանումները կսկսեն 2014թ.–ի հունվարի 13–ից, իսկ 2015թ.–ին այն կլինի էկրանին։ Warcraft շարքի համակարգչային խաղերի գործողությունը տեղի է ունենում հորինված տիեզերքում, որտեղ գոյություն ունեն Ազերոտ (մարդկանց հայրենիքը), Դրենոր (օրկերի հայրենիքը) և Արգուս մոլորակները։ 2013թ.–ի առաջին եռամսյակի վերջին Warcraft խաղի ակտիվ բաժանորդների քանակը կազմում էր 8,3 մլն մարդ։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, World of Warcraft–ն աշխարհի ամենամեծ ճանաչում ունեցող զանգվածային առցանց խաղն է։ –0