USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Արցախի դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաներ են ներդրվում. ԼՂՀ ԿԳ ղեկավար

19.03.2013, 14:23
2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մասով, նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։
Արցախի դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաներ են ներդրվում. ԼՂՀ ԿԳ ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման մասով, նախօրեին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը։

Նախարարը հայտնել է, որ հանրապետության յոթ դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ։

«Հանրապետության 219 դպրոցներից մոտ 50–ում ինտերնետ կա»,– ասել է Ասրյանը` հույս հայտնելով, որ «Ղարաբաղ–Տելեկոմ» ընկերության` ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում ևս մի քանի դպրոցներ կապահովվեն ինտերնետով։

Ասրյանի խոսքով, Հայաստանում գործող մի շարք ՏՏ ընկերությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց օժանդակության դեպքում ղարաբաղցի դպրոցականների հետ ծրագրվում է անցկացնել որոշակի աշխատանքներ այնպիսի ուղղություններով, ինչպես, մասնավորապես, ռոբոտատեխնիկան է։

«Բացի այդ, «Synopsis Armenia» ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2013 թվականի սեպտեմբերի 1–ից կապի և հեռահաղորդակցությունների ոլորտի մասնագետների պատրաստման մասին»,– նշել է Ասրյանը։

ԼՂՀ կրթության և գիտության նախարարը հայտնել է, որ 2012 թվականին նյութական զինման մասով ծախսվել է  շուրջ 143.7 մլն դրամ` սովորողներին անվճար դասագրքերով, մեթոդական և գեղարվեստական գրականությամբ ապահովելու նպատակով։ -0-