USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Apple-ը մտադիր չէ հրաժարվել սեղանի համակարգիչներից

20.12.2016, 14:56
Վերջին տարիներին Apple-ն այնքան հազվադեպ է թարմացնում իր համակարգիչները (սև գլանակի տեսքով MacPro-ն թողարկվել էր դեռևս 2013 թ.-ին), որ շատերը որոշել էին, թե ընկերությունը, որի համար գլխավոր բիզնեսը դարձել է iPhone-ը, որոշել է ներդրումներ չանել «սեղանային» նորորորություններում:
Apple-ը մտադիր չէ հրաժարվել սեղանի համակարգիչներից

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին տարիներին Apple-ն այնքան հազվադեպ է թարմացնում իր համակարգիչները (սև գլանակի տեսքով MacPro-ն թողարկվել էր դեռևս 2013 թ.-ին), որ շատերը որոշել էին, թե ընկերությունը, որի համար գլխավոր բիզնեսը դարձել է iPhone-ը, որոշել է ներդրումներ չանել «սեղանային» նորորորություններում: Սակայն Apple-ի ղեկավար Տիկ Կուկը վտսահեցնում է, որ դա այդպես չէ, հաղորդում է hitech.vesti.ru-ն:

«Որոշ ԶԼՄ-ներ հարց են տվել, արդյոք, մենք հավատարիմ կմնանք դեսքթոփերին, - գրել է Քուկն Apple-ի աշխատակիցների համար նախատեսված համաժողովի ժամանակ, - Եթե մեր թիմից ինչ-որ մեկը ևս կասկածում է, թույլ տվեք ասել ողջ պարզությամբ, որ մեր նախագծերում առկա են հիասքանչ ԱՀ-ներ: Ոչ ոք չպետք է անհանգստանա այդ կապակցությամբ»:

Քուկը նշել է, որ շնորհիվ բարձր արտադրողականության, էկրանների, հիշողության ծավալի և կուտակիչների մեծ չափերի, ինչպես նաև մեծ քանակությամբ և բազմազանությամբ փոխանցելի ինտերֆեյսերի, դեսքթոփային համակարգիչներն «իսկապես շատ կարևոր են, իսկ որոշ դեպքերում` ծայրահեղ կարևոր մարդկանց համար»:

Միաժամանակ, Քուկի խոսքից պարզ չէ, թե թողարկման համար նախատեսվող  սեղանի ինչպիսի համակարգիչների մասին է խոսքը. նոր սերնդի iMac-ի մոնոբլոկերի (ներկա շարքին առնվազն հարկավոր է թարմացնել պրոցեսորները վերջին սերունդի տեսակով), թե անէկրան համակարգիչների` պրոֆեսիոնալ Mac Pro-նորի պես, թե տնային օգտագործման համար նախատեսված ոչ թանկ Mac mini-ի: -0-