ԱՄՆ-ի խոշորագույն բջջային օպերատորը 2012թ.-ի սկզբից ի վեր $7,5 մլրդ է վաստակել
25.07.2012,
17:05
ԱՄՆ-ի AT&T Inc կապի խոշորագույն օպերատորի հրապարակած նյութերից պարզ է դառնում, որ ընկերության զուտ շահույթը ավելացել է 7 տոկոսով և 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 7,49 մլրդ դոլար:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի AT&T Inc կապի խոշորագույն օպերատորի հրապարակած նյութերից պարզ է դառնում, որ ընկերության զուտ շահույթը ավելացել է 7 տոկոսով և 2012թ.-ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 7,49 մլրդ դոլար:
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում օպերատորի համախառն գործառնական հասույթը հասել է 63,4 մլրդ դոլարի՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատ ավելանալով 1 տոկոսով: AT&T-ի գործառնական շահույթն աճել է 7,9 տոկոսով՝ հասնելով 12,92 մլրդ դոլարի, հաղորդում է РБК-ն:
Ինչ վերաբերում է 2012թ.-ի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքներին, ապա AT&T-ն 3,90 մլրդ դոլարի չափով զուտ շահույթ է ստացել՝ 8,7 տոկոսով շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հասույթն ավելացել է 0,3 տոկոսով՝ կազմելով 31,6 մլրդ դոլար, իսկ գործառնական շահույթը՝ 10,6 տոկոսով և կազմել 6,82 մլրդ դոլար:
Մինչդեռ անցյալ եռամսյակում AT&T-ի բաժնետոմսի շահույթը կազմել է 0,66 դոլար՝ գերազանցելով վերլուծաբանների միասնական կանխատեսումը (0,63 դոլար, ըստ Thomson Reuters-ի տվյալների), սակայն հասույթը փոքր-ինչ քիչ է եղել կանխատեսումից:
AT&T Inc. ընկերությունը ստեղծվել է 2005թ.-ի նոյեմբերին SBC Communications-ի և AT&T Corp-ի միաձուլման արդյունքում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում հեռախոսակապի, հեռահաղորդակցության, Ինտերնետի հասանելիության, մալուխային հեռուստատեսության և այլ բնագավառներում: -0-