Age of Empires II: Definitive Edition տեսախաղում կարելի է խաղալ հայ թագավորի կերպարում
18.10.2023,
12:44
Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Age of Empires II: Definitive Edition տեսախաղի մշակողները ներկայացրել են The Mountain Royals հավելումը, որը նվիրված է Կովկասի երկու ժողովուրդներին` հայերին և վրացիներին, հաղորդում է gazeta.ru–ն։
Խաղի պաշտոնական կայքում հրապարակվել է պատմական կոնտեքստի մանրամասն նկարագրությունը, որի շրջանակում զարգացել են Կովկասի ժողովուրդները։ Այնտեղ կարելի է ծանոթանալ հայերի և վրացիների փոխհարաբերություններին մոնղոլների, Բյուզանդիայի, թուրքերի, Թամերլանի և մյուս հարևանների հետ։
Խաղում Վրաստանն ու Հայաստանը կունենան իրեն ունիկալ առանձնահատկություններն ու յունիթները, որոնք արտացոլում են նրանց յուրահատկությունները։ Վրաստանի համար արշավում խաղացողները կստանձնեն Թամարա թագուհու դերը, իսկ Հայաստանի համար խաղում՝ Թորոս II Մեծի դերը:
The Mountain Royals–ի լրացումը հասանելի կլինի արդեն հոկտեմբերի 31–ին։ Steam–ում այն արժե 12,5 դոլար։
Age of Empires II: Definitive Edition–ը թողարկվել է 2019թ.–ին։ Իրական ժամանակի ռազմավարական խաղը հասանելի է PC-ում, Xbox One-ում և Xbox Series X/S-ում: Age of Empires 2-ի բնօրինակը թողարկվել է 1999 թվականին։–0–