USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi ցանցով կապահովի Հայաստանի 107 ավագ դպրոցները

03.04.2012, 14:41
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 2012թ.-ին կսկսի Հայաստանի 107 ավագ դպրոցներին Wi-Fi անվճար ցանցի ապահովման աշխատանքները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi ցանցով կապահովի Հայաստանի 107 ավագ դպրոցները
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 2012թ.-ին կսկսի Հայաստանի 107 ավագ դպրոցներին Wi-Fi անվճար ցանցի ապահովման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավար Արմեն Աշոտյանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի միջև երեքշաբթի ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում:

Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր հայկական ավագ դպրոցների գրեթե 98 տոկոսն ապահովված են Ինտերնետով, սակայն անհրաժեշտություն կա դպրոցներին ապահովել նաև անլար ցանցով, ինչը կբարձրացնի նրանց աշխատանքի արդյունավետությունը:

Նախարարը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր դպրոցում Wi-Fi անկյուն կստեղծվի:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին նշեց, որ տվյալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը դեռ ճշտվում է, քանի որ յուրաքանչյուր դպրոց առանձին մոտեցում է պահանջում, և համապատասխանաբար, այդ դպրոցների ծախսերը տարբեր կլինեն:

Պայմանագիրը նախատեսում է ոլորտի բարեփոխմանն ուղղված չորս համատեղ ծրագիր իրականացնել ՝ հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, բուհերի վարկանիշավորման մեթոդաբանության մշակում, հայկական դպրոցների համար նախատեսված բոլոր դասագրքերի և մեթոդաբանական ձեռնարկների էլեկտրոնային գրադարանների ստեղծում, հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi  ցանցի ապահովում: Նաև նախատեսվում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացումը:

Համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ  37 մլն դրամի ներդրում է իրականացնում՝ իր մեջ չներառելով հանրապետության 107 ավագ դպրոցներին Wi-Fi ցանցի ապահովման ծրագրի իրականացումը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-