USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Զարմանալի ճամփորդություն»․ Երևանում մեկնարկել է WCIT 2024/DigiTec խոշորագույն կոնգրեսը

05.10.2024, 12:19
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec մեկնարկել է շաբաթ օրը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսի ներքո
«Զարմանալի ճամփորդություն»․ Երևանում մեկնարկել է WCIT 2024/DigiTec խոշորագույն կոնգրեսը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT 2024/DigiTec մեկնարկել է շաբաթ օրը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Մտքի ուժը. արհեստական ​​բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսի ներքո։

Ինչպես ավելի վաղ նշել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Ալեքսանդր Եսայանը, կոնգրեսը կդառնա Հայաստանի ՏՏ ոլորտի և  խոշորագույն իրադարձություններից մեկն աշխարհում։

«Մենք սկսում ենք եռօրյա ճամփորդությունը՝ խորհելով արհեստական ​​բանականության, դրա իրականացման մասին։ Զարմանալի ճամփորդություն է լինելու մեզ համար։ Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, քանի որ Հայաստանի համար մեծ պատիվ է երկրորդ անգամ հյուրընկալել նման կարևոր միջոցառում»,- ասաց WCIT–ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարվեց նաև WCIT-ին նվիրված նամականիշի բլոկը։ 500 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ֆորումի տարբերանշանը, իսկ նամականիշի բլոկի վրա Արագած լեռն է և «Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» հայերեն և անգլերեն մակագրությունը։ Շրջանառությունը 10 հազար հատ է։

_wcit_2024_digitec_ - рис.1

Հայաստան ժամանող հարյուրավոր մասնակիցներ կքննարկեն թեմաներ, որոնք առնչվում են արհեստական բանականությանն ու դրա կապին բիզնեսի հետ, նոր միտումներին և զարգացման ուղղություններին։

Ակնկալվում է, որ ընթացիկ ֆորումին կմասնակցեն NVIDIA-ի, TikTok-ի, Microsoft-ի, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչները, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեո Մեսսիի կառավարման տնօրեն Ռոդրիգո Մեսսին, Graph Ventures վենչուրային ընկերության գործընկերը, Play Time-ի մենեջեր Ռազմիկ Հովակիմյանը։

Մինչև հոկտեմբերի 7–ն ընթացող կոնգրեսի շրջանակում կկազմակերպվի նաև դրոնների workshop:

WCIT 2024/DigTec–ի մասին

WCIT 2024 կոնգրեսը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում՝ «Մտքի ուժը. արհեստական ​​բանականությունը սահմաններից այն կողմ» կարգախոսով։ Միաժամանակ «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի DigiTec ամենամյա ՏՏ ցուցահանդեսը։ Երկու տարածքների միջև կերթևեկեն հատուկ շաթլներ։

Չորս օրվա ընթացքում WCIT 2024/DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի` դառնալով ոլորտի առաջատար բանախոսների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների հարթակ: Նախատեսվում է անցկացնել WITSA World Cup մրցույթը մոտ 20 երկրներից ընտրված ստարտափերի միջև, կանցկացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։

Կոնգրեսի մասին

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:    

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը WCIT2024-ի ինֆորմացիոն հովանավորն է։