USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«ՎԿոնտակտեն» Ռուսաստանի տարածքում արգելափակել է «Երեխաներ–404» խումբը

25.09.2015, 11:57
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը Ռուսաստանի օգտատերերի համար արգելափակել է «Երեխաներ-404» խումբը։ Այդ մասին ուրբաթ լույս գիշեր հաղորդել է ընկերության մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը։
«ՎԿոնտակտեն» Ռուսաստանի տարածքում արգելափակել է «Երեխաներ–404» խումբը

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը Ռուսաստանի օգտատերերի համար արգելափակել է «Երեխաներ-404» խումբը։ Այդ մասին ուրբաթ լույս գիշեր հաղորդել է ընկերության մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը։

Երկուշաբթի սոցիալական ցանցը ստացել է Ռոսկոմնադզորի ծանուցումը դեռահասների շարքում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար հինգ խմբերը, այդ թվում` «Երեխաներ-404»–ը, արգելված տեղեկատվության ռեեստրում ներմուծելու մասին։

«Իրավաբանների հետ երկար քննարկումներից հետո մենք չենք կարողացել օրինական հիմքեր գտնել խումբը բաց թողնելու համար։ Կարգավորիչի կարգադրությունները չկատարելու դեպքում ՎԿոնտակտեն կարող են ամբողջությամբ արգելափակել։ «Երեխաներ-404» խումբը փակվել է ՌԴ տարածքում ՎԿոնտակտեի օգտատերերի համար»,– գրել է Լոբուշկինը սոցիալական ցանցի իր էջում։

Ռոսկոմնադզորն ավելի վաղ հաղորդել է, որ գերատեսչությունը ստացել է Բարնաուլի դատարանի կենտրոնական շրջանային դատարանի ուժի մեջ մտած որոշումը ՎԿոնտակտեի հինգ խմբերի վերաբերյալ։ Դատարանն այդ էջերի տեղեկատվությունը ճանաչել է դեռահասների շարքում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն։ Խմբում հայտարարություններ են եղել ոչ ավանդական սեռական հարաբերությունների նպատակով դեռահասների հետ ծանոթանալու մասին, անչափահասների միջև նման հարաբերությունների վերաբերյալ նկարներ և այլ բնույթի հակաիրավական տեղեկատվություն, հաղորդել է կարգավորիչը։

Անօրինական տեղեկատվությունը հեռացնելու համար տրվել է երեք աշխատանքային օր։