USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային փառատոնի արդյունքները

19.10.2017, 11:39
Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք անվակարգերում հայտարարվել են  հաղթող ֆիլմերը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային փառատոնի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամբ՝ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝«Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են  հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.
«Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»
Ռեժիսոր` Զոլտան Տորոկ, Շվեդիա

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝ 
«Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը
Ռեժիսոր` Հայդի Բրեդենբուրգ, Մեթյու Օրզել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Պերու

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.
«ԲԵՆՈՒ»-ն
Ռեժիսոր` Սթեֆան Օբերլ, Էնզիո Պրոբստ, Դոմինիկ Շոն, Գերմանիա

Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։

«Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ամբողջ աշխարհից: Երևանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան և 5 ցուցահանդես», – ասվում է հաղորդման մեջ։

«Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում», – ասված է տարածած հաղորդագրությունում։

Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձևաչափով  առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-