ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viva 2500» նոր սակագնային պլան է գործարկում` Ռուսաստան և Ուկրաինա զանգահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Viva 2500» սակագնային պլանը, որը տրամադրում է 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակ։ Այն կարելի է օգտագործել նաև դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինաուղիղ զանգեր կատարելու համար՝ առանց 77 00 հավաքելու, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում են ընկերությունից, առաջարկը գործում է «Viva 2500» սակագնային պլանի ինչպես նոր բաժանորդների, այնպես էլ՝ արդեն ակտիվ փաթեթ ունեցող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
«Viva 2500» պլանով դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա զանգահարելու համար տրվում է 2500 րոպե, 2000 ՄԲ ինտերնետ։ 50 րոպե էլ տրամադրվում է դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար։ դեպի ՀՀ բջջային ցանցեր կարելի է ուղարկել 250 SMS հաղորդագրություն։
«Viva 2500» փաթեթում ներառված 2500 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո, դեպի ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա կատարվող զանգերի խոսելաժամանակը հաշվարկվում է «Viva 2500» փաթեթում ներառված` դեպի այլ ցանցեր 50 րոպե խոսելաժամանակից:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նոր առաջարկի նպատակը բջջային կապից օգտվող բաժանորդներին առօրյա հաղորդակցության առավել լայն հնարավորություններ ընձեռելն է: Բաժանորդագրվելով «Viva 2500» սակագնային պլանին՝ բաժանորդներն այսուհետ հնարավորություն կստանան ավելի մոտ գտնվել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող իրենց մտերիմներին, գործընկերներին և հարազատներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ներառված րոպեները սպառվելուց հետո նշված ուղղություններով կատարվող զանգերի գինը հաշվարկվում է ըստ ընթացիկ պլանով նախատեսված սակագների:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-