USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ն ավելացնում է շփման ջերմությունը` առաջարկելով ստանալ մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

05.06.2019, 17:56
Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը:
Ucom-ն ավելացնում է շփման ջերմությունը` առաջարկելով ստանալ մինչև 45 ԳԲ ինտերնետ ու մինչև 6000 րոպե

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերությունը Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ավելացնել շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։

«Մասնավորապես, Ունիվերսալ 2900 սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան 500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, ինչպես նաև 6 ԳԲ ինտերնետ նախկին 3 ԳԲ-ի փոխարեն»,– ասվում է հաղորդման մեջ։

Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն շփումը մտերիմների հետ, յուրաքանչյուր ամիս ստանալով 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 15 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 10 ԳԲ փոխարեն։ Ունիվերսալ 8000 սակագնային պլանի բաժանորդները կվայելեն յուրաքանչյուր ամիս կստանան 3000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 30 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 20 ԳԲ փոխարեն։ Իսկ Ունիվերսալ 12500 հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կունենան 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար և 45 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 30 ԳԲ փոխարեն։

«Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների բաժանորդներն ի լրումն դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու հնարավորության կարող են օգտագործել ներառված մինչև երկու անգամ շատ րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–