USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը

11.10.2019, 13:28
«Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:
Ucom-ի աջակցությամբ կայացավ հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 6-9 Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած 15-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքեց ՏՀՏ ոլորտի շուրջ 100 ընկերության ու տասնյակ հազարավոր այցելուների:

Ինչպես հայտնում է Ucom մամուլի ծառայությունը, մասնակիցների ցանկը բավականին մեծ է։ Հատկանշական է, որ այս տարի Դիջիթեքում ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության կոնսոլիդացված տաղավարը, որտեղ ներկայացված էին 9 ընկերություններ Իրանից։ Մասնակիցների ցանկում էր ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերությունը, VOLO ընկերությունը, Վանաձորի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների ներգրավմամբ ստեղծված նորաբաց ընկերությունը, որը գերմանական «Osensus» ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, այցելուներին մի շարք արժեքավոր նվերներ առաջարկած InOne ընկերությունն ու ոլորտի աչքի ընկնող այլ ներկայացուցիչներ։ Այս տարի շատ ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը մի շարք ինժեներական, ստարտափ ընկերությունների միավորեց իր տաղավարի ներքո։

ԴիջիԹեք 2019-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ցուցահանդեսը ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառում համարվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) հովանավոր էր և անցկացվում էր դրան զուգահեռ, ուստի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ որպես կազմակերպիչ, ջանք չխնայեց՝ ապահովելու ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերի պարբերական այցելությունները ցուցահանդեսին։

«Այցելուների թվում էր «VMware» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամին, «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին, ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան հյուրեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Դիջիթեք այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ ԱՏՁՄ-ն համագործակցության վերաբերյալ տարաբնույթ հուշագրեր ստորագրեց Հնդկաստանի, Եթովպիայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ, որոնցում հանդես եկավ կրթական տեխնոլոգիաների արտահանման առաջարկով։

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 15-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկեր՝ HackTech ընկերությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-