USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

«ԱրմենՏելը» և Էքստրեմալ սպորտի ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» ցուցահանդես-մրցույթի մասին

22.06.2012, 15:02
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսի  անցկացման մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին Երևանում` «Հաղթանակի այգու» տարածքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏելը» և Էքստրեմալ սպորտի ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» ցուցահանդես-մրցույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսի  անցկացման մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին Երևանում` «Հաղթանակի այգու» տարածքում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավտոսպորտի  և մոտո-թյունինգի վարպետներն ու սիրահարները կմրցեն 6 անվանակարգում՝ լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ, լավագույն Moto-tuning, լավագույն Deep tuning: Շոու-ծրագրի հյուրերի համար կանցկացվի ավտոմեքենայի լավագույն լուսանկար մրցույթ:

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցակիցները կարող են գրանցվել մինչև հունիսի 23-ը ներառյալ` զանգահարելով էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիա 010 228085 հեռախոսահամարով:

Ինչպես նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն,  նախատեսված շոու-ծրագրը և ավտոմեքենաների Tuning Show մրցույթը «ԱրմենՏել»  ընկերության և էքստրեմալ սպորտի «Ադրենալինե ասոցիացիայի համագործակցության ևս մեկ օրինակ է:

«Ուրախ ենք, որ դարձանք Հայաստանում առաջին անգամ անցկացվող պաշտոնական Tuning Show-ի հովանավորը, և հուսով ենք, որ այն կկրի մասսայական բնույթ, քանի որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցության հայտ ներկայացնել կամ այցելել հետաքրքիր և գունեղ միջոցառմանը ընտանիքի և ընկերների հետ միասին», - ասաց նա։

Էքստրեմալ սպորտի «Ադրենալինե ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշեց, որ ասոցիացիան մեծ նշանակություն է տալիս նման միջոցառումների անցկացմանը, քանի որ այստեղ կարելի է գնահատել ավտոմեքենաների ձևավորման վարպետությունը:

«Վարպետությունն այս դեպքում արտահայտվում է ինչպես մեքենայի տեխնիկական հագեցվածության և ձայնային համակարգի, այնպես էլ արտաքին տեսքի կատարելագործմամբ: Այս մրցույթի նպատակն է ցույց տալ ավտոմեքենաների ձևավորման գործում հայ վարպետների տաղանդը, և վստահ ենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք հանդես գալ նաև միջազգային մրցույթներում»,- ասաց նա:

Ավտոմեքենաների Tuning Show-ին ակնկալվում է Հայաստանից և Վրաստանից շուրջ 50 ավտոմեքենաների և մոտոցիկլետների մասնակցություն: Միջոցառումը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալինե ասոցիացիան` «ԱրմենՏել»  ընկերության աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցում են նաև Յունիբանկը, Flash, Apaven և NakOil ընկերությունները:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-