USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայաստանում կգործի trade-in էլեկտրոնիկայի համար

14.01.2025, 12:54
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է օգտագործված գաջեթների, մասնավորապես՝ հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի trade-in համակարգ ներդնելու մտադրության մասին
Հայաստանում կգործի trade-in էլեկտրոնիկայի համար

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է օգտագործված գաջեթների, մասնավորապես՝ հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի trade-in համակարգ ներդնելու մտադրության մասին։

 «Այդ հարցի շուրջ քննարկումներ են եղել, այդ թվում՝ Ազգային ժողովում։ Դա սովորական պրակտիկա է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում այն ևս կա, գնում են հեռախոս, որոշ ժամանակ անց հրապարակում հայտարարությունների կայքում և վաճառում, հետո գումար են ավելացնում ու նորը գնում։ Բայց այս մեխանիզմը պետք է ավելի քաղաքակիրթ դառնա»,- ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ ։

Նրա խոսքով, նոր համակարգի ներդրումը նախատեսվում է տարվա ընթացքում։