USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն

14.05.2019, 13:56
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հնդկական «The Economic Times» պարբերականը հրապարակել է հոդված Հայաստանում առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին:

«Իր հարուստ պատմությունով և խնդրահարույց անցյալով հայտնի Հայաստանը պայքարում է աղքատություն, գործազրկության և ուղեղների արտահոսքի դեմ 1991 թ.-ին Խորհրդային Միության փլուզումից հետո: Սակայն, չնայած տնտեսության լճացմանը, վերջին տասնամյակում Հայաստանում զարգանում է տեխնոլոգիական ոլորտը», - գրում է պարբերականը:

Ըստ հոդվածի հեղինակի, դա հույս է տալիս, որ սահմանափակ պաշարներով երկիրը կարող է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն:

Հոդվածագիրը պատմել է նաև «Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության, ՏՏ ոլորտում երկրի ձեռքբերումների, հաջողված ստարտափների և ուսուցման առանձնահատկությունների մասին:-0-