«STARTPHONE 10 500» սակագնային պլան՝ կանխավճարի և ավելի կարճաժամկետ բաժանորդագրության հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել իր բաժանորդներին, որ «STARTPHONE 10 500» սակագնային պլանին բաժանորդագրվելիս 39 000 դրամ կանխավճար վճարելու դեպքում՝ բաժանորդագրության ժամկետը կկազմի 18 ամսվա փոխարեն՝ 12, իսկ 24 ամսվա փոխարեն՝ 18 ամիս, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշված պայմաններով սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում կարելի է ստանալ սմարթֆոնների հետևյալ մոդելները.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE 10 500» սակագնային պլանին ավելի կարճաժամկետ բաժանորդագրվելու հնարավորության առաջարկ՝ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունը: Բաժանորդի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետադարձ կապը թույլ է տալիս մշտապես բարելավել ու կատարելագործել ծառայություններն ու դրանց տրամադրման պայմանները՝ դրանք առավելագույնս համապատասխանեցնելով բաժանորդի փոփոխվող կարիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«STARTPHONE 10 500» սակագնային պլանի շրջանակում ֆիքսված 10 500 դրամ ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս բաժանորդը ստանում է 10 000 ՄԲ ինտերնետ, 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-իցանցում ուղարկելու հնարավորություն:
«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով,հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում», - նշում են ընկերությունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: