USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

«ԱրմենՏելը» հայտարարում է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին

17.07.2012, 17:11
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին:
«ԱրմենՏելը» հայտարարում է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է«SMS-փաթեթ» ծառայությունից օգտվողների համար նոր պայմանների մեկնարկի մասին:

Մինչև 2012թ-ի սեպտեմբերի 30-ը «ԱրմենՏել»  ընկերության կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներն օգվելով այս ծառայությունից կարող են ուղարկել կարճ հաղորդագրություններ ՀՀ բոլոր բջջային ցանցերի բաժանորդների համարներին արտոնյալ պայմաններով:

«SMS-փաթեթ» ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել ծախսերը` ձեռք բերելով 50, 100 կամ 300 SMS փաթեթներ: Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով:
 
«Ամառային այս թեժ օրերին «ԱրմենՏել»  ընկերությունն ուրախ է առաջարկել իր բաժանորդներին «SMS-փաթեթե ծառայությունն էլ ավելի հարմարավետ պայմաններով: Դա թույլ կտա մեր բաժանորդներին  օպտիմալացնել կապի վրա ծախսվող գումարը` չնվազեցնելով շփումը հարազատների, ընկերների և մտերիմների հետ», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS-փաթեթե ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  0674N հատուկ համարին, որտեղ «Nե ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված  հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-