USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

«ԱրմենՏելը» «SMS-մարաթոն» նոր ծառայությունը գործարկել է կանխավճարային համակարգի բաժանորդների համար

12.03.2012, 19:00
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «SMS-մարաթոն» նոր ծառայություն է գործարկել կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏելը» «SMS-մարաթոն» նոր ծառայությունը գործարկել է կանխավճարային համակարգի բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/.   «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) «SMS-մարաթոն» նոր ծառայություն է գործարկել կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել կարճ հաղորդագրություններ Հայաստանի բոլոր բջջային ցանցերին` կես գնով, սկսած օրվա 3-րդ SMS-ից: Օրացուցային օրվա ընթացքում առաջին երկու SMS հաղորդագրությունները կտարիֆիկացվեն ըստ բաժանորդի գործող սակագնային փաթեթի:

Հաղորդագրության համաձայն,  «SMS-մարաթոն» առաջարկը գործում է մինչև 2012թ-ի մայիսի 31-ը:

«ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով, քանի որ գարնանային ամիսները Հայաստանում լի են տոներով, «ԱրմենՏել»  ընկերությունն ուրախ է առաջարկել իր հաճախորդներին շփման նոր հնարավորություն` իրենց հարազատների և մտերիմների հետ:

«SMS-մարաթոն» ծառայությունը` մատչելի և հարմար շփման հնարավորություն է պահանջված բոլորի կողմից, հատկապես տոն օրերին, երբ կտրուկ աճում է SMS ծառայությունների օգտագործումը», - նշել է նա:

«SMS-մարաթոն» ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից մեկով. ուղարկելով «20» տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին, զանգահարելով 067420 համարին կամ ուղարկելով *110*20# հրահանգը:

Ծառայության միացման վարձը 150 դրամ է, բաժանորդային վարձը` օրը 5 դրամ: «SMS-մարաթոն» ծառայությունից կարող են օգտվել կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, բացի «Շարժական ինտերնետ», «Ուլտրա», «Բարի գալուստ» և «ZrO» սակագնային փաթեթների բաժանորդներից:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը մատուցում է անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ: -0-