USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Ռոստելեկոմը» կարող է վաճառել Հայաստանում իր դուստր ընկերությունը

08.02.2018, 17:11
«Ռոստելեկոմը» դիտարկում է Հայաստանում իր դուստր` ֆիքսված կապի GNC-Alfa ընկերության վաճառքի հնարավորությունը:
«Ռոստելեկոմը» կարող է վաճառել Հայաստանում իր դուստր ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» դիտարկում է Հայաստանում իր դուստր` ֆիքսված կապի GNC-Alfa ընկերության վաճառքի հնարավորությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին:

«Մենք մտածում ենք, թե որքանով է այս բիզնեսը կոմպլեմենտար: Նպատակ չունենք վաճառել, սակայն, ինչպես ցույց է տալիս և` մեր, և` մյուս համաշխարհային խաղացողների փորձը` նման միջերկրային սիներգիան ակնհայտ չէ», - ասել է նա:

«Այնուամեյնանիվ, տարբեր օրենսդրություններ, տարբեր ապրանքներ, այդ իսկ պատճառով մենք մտածում ենք, թե ինչպես առավել արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը: Դա կարող է լինի նաև վաճառքի միջոցով», - նշել է Օսեևսկին:

Հայաստանըշ մերձավոր արտերկրի առաջին երկիրն է, որտեղ «Ռոստելեկոմը» սկսել է ծառայություններ մատուցել մասնավոր բաժանորդներին: Ռուսական ընկերությունը 2012 թվականի փետրվարին ձեռք է բերել հայ օպերատորի 75% մինուս 1 ակցիա 22,5 մլն դոլարով:

Ավելի վաղ ընկերությունը չի բացառել, որ կշարունակի օպերատորական ակտիվների ձեռքբերումն ԱՊՀ երկրներում: Սակայն GNC-Alfa-ն այդպես էլ մնացել է «Ռոստելեկոմի» միակ արտասահմանյան ակտիվ:

Հայկական ԶԼՄ-ներում դեռ 2017 թվականի նոյեմբերից, հղում անելով անանուն աղբյուրներին, տեղեկություն է հայտնվել այն մասին, որ «ՎԵՈՆ Արմենիա» (Beeline ապրանքանիշը) «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության խորը ուսումնասիրություն է անցկացնում (duediligence) հետագայում ձեռք բերելու համար: Սակայն տեղական ընկերությունները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը` նշելով, որ նման հարցմանը կարող են պատասխանել միայն գլխավոր բաժնետերերը` «Վեոնն» ու «Ռոստելեկոմը», քանի որ duediligence գործընթացը անցկացվել է բացառությամբ նրանց հանձնարարությունով:

Ինպես հայտնում էր «Նովոստի Արմենիան», հղում անելով սեփական աղբյուրներին, «Ռոստելեկոմ Արմենիա» ընկկերության ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններն իրականում ընթանում եմ, ընդ որում` բավականին վաղուց: Քննարկումներին մասնակցում են միայն գլխավոր գրասենյակների ներկայացուցիչները Ամստերդամում (Beeline) ու Մոսկվայում (Ռոստելեկոմ): Սակայն ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում:

Հայաստանը ունի արդեն հեռահաղորդակցություն ոլորտի խոշոր օպերատորների միաձուլման փորձ: Դրա վառ օրինակն է ֆրանսիական Orange (France Telecom) օպերատորի կլանումը տեղական հեռահաղորդակցություն Ucom ընկերության կողմից: Orange-ը հայկական շուկայում հայտնվել է 2009 թվականի նոյեմբերին, իսկ արդեն 2015 թվականի սեպտեմբերին Ucom-ը գնել է Orange Armenia բջջային ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Ընդ որում, 2016 թվականի գարնանը հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին , որ Ucom-ը բանակցություններ է վարում ռուսական «Մեգաֆոն» հեռահաղորդակցության ընկերության հետ Orange Armenia վաճառելու մասին: Սակայն Ucom-ում հերքեցին այդ տեղեկությունները:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–