Հայաստանում ՏՄԿ–ի կառուցման մասին վերջնական որոշումը կընդունվի 2015 թ.–ին. Ռոստելեկոմ
23.12.2014,
19:11
Հայաստանում Տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ), այսպես կոչված data–կենտրոնի, կառուցման մասին վերջնական որոշումը կհրապարակվի 2015 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ), այսպես կոչված data–կենտրոնի, կառուցման մասին վերջնական որոշումը կհրապարակվի 2015 թ.–ին, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նրա խոսքով` ծրագիրն ընկերության ուշադրության կենտրոնում է, և ընկերությունը ռուսական Ռոստելեկոմի փորձագետների և Հայաստանի կառավարության մասնագետների հետ ուսումնասիրում է նախագծի բիզնես–պլանը։
«Կարծում եմ, որ 2015 թ.–ին վերջնական որոշում կընդունվի այն մասին, թե ինչ ձևաչափով, ծավալով և ինչ ներուժով է ձևավորվելու data–կենտրոնը։ Ծրագիրը բավականին ընդգրկուն է, քանի որ կախված է մասնավոր հատվածի պահանջարկից և կառավարությունից, և մենք հույս ունենք, որ հաջորդ տարի այն կիրականացվի», – ասաց Ֆարամազյանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Ռոստելեկոմ» ընկերության գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը, ռուսական ընկերությունը քննարկում է Հայաստանում Տվյալների մշակման կենտրոնի կառուցման հնարավորությունը` հաշվարկելով տնտեսական պարամետրերը, data–կենտրոնի անհրաժեշտ ծավալներն ու կենտրոնի պահանջվածությունը։
GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:
GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:
«Ռոստելեկոմ»-ը Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:
Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-