USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին

08.06.2021, 11:31
«Տելեկոմ Արմենիա-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին, ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով
Ալեքսանդր Եսայանը որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. «Տելեկոմ Արմենիա-ի (Beeline ապրանքանիշ) Տնօրենների խորհրդի նախագահ և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ որպես հիմնական զեկուցող մասնակցել է Reinvent by Renderforest 2021 կոնֆերանսին, ելույթ ունենալով «Ստարտափերից մինչև կորպորացիաներ» թեմայով, հաղորդում է «Տելեկոմ Արմենիա»–ի մամուլի ծառայությունը:

Ելնելով սեփական հարուստ փորձից՝ Ալեքսանդրը պատմեց, թե որքան կարևոր է թիմային ոգին բիզնեսում և կիսվեց իր հաջողության պատմությամբ, թե ինչպես կարելի է փոքր ընկերությունից դառնալ հեռահաղորդակցության հսկա և լիարժեք խաղացող տարածաշրջանային շուկայում:

Հանդիսանալով ԱՏՁՄ նախագահ` Ալեքսանդր Եսայանը տարատեսակ նախագծեր է ղեկավարում Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ, 2019թ․ Երևանում կայացած «WCIT Yerevan 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահն էր:

Reinvent by Renderforest կոնֆերանսին այս տարի մասնակցեցին 40 խոսնակ և ավելի քան 1000 հյուրեր:

Կոնֆերանսի հիմնական ելույթները վերաբերում էին տեղեկատվական տեխնոլոգիաներին, թվային մարքեթինգին, ձեռներեցությանը և դիզայնին: Կոնֆերանսը նվիրված էր 4-րդ տնտեսական արդյունաբերական հեղափոխությանը:–0–