Փորձագետը զգուշացնում է Հայաստանի դեմ հնարավոր տեղեկատվական դիվերսիայի մասին
06.02.2019,
14:09
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուրջ խնդիր է հայտնաբերել Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը լուրջ խնդիր է հայտնաբերել Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում:
«Ընտանիքների գերակշռող մասում տան ռոուտեռը, վայֆայ մոդեմը ունի գործարանային գաղտնաբառ, օրինակ admin-admin: Խոսքը վայֆայ գաղտնաբառի մասին չէ։ Այլ հենց մոդեմի։ Շատերը չգիտեն էլ, որ տենց բան կա։ Իսկ ադրբեջանցի հաքերները գիտեն։ Ու կարող են մտնել ներս», - գրել է նա Facebook-ի էջում:
Ըստ նրա, արբեջանցի հաքերները դեռ հիմար բաներ են անում:
«Բայց սա հնարավորություն է տալիս լրջագույն տեղեկատվական դիվերսիայի երկրի մակարդակով։ Պրովայդեռների մակարդակով էս հարցը պետք է լուծվի», - նշել է փորձագետը:-0-