USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Այսուհետ Օրանժ Արմենիայի բաժանորդներն Արցախում բջջային ինտերնետից կօգտվեն 45 դրամ/ՄԲ սակագնով

03.11.2015, 13:24
Այժմ Արցախ այցելելիս Օրանժ Արմենիայի բաժանորդները կարող են բջջային ինտերնետից օգտվել 45 դրամ սակագնով` առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև դեպի Հայաստան, տեղական ցանցեր և մուտքային բոլոր զանգերի համար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Այսուհետ Օրանժ Արմենիայի բաժանորդներն Արցախում բջջային ինտերնետից կօգտվեն 45 դրամ/ՄԲ սակագնով

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.Այժմ Արցախ այցելելիս Օրանժ Արմենիայի բաժանորդները կարող են բջջային ինտերնետից օգտվել 45 դրամ սակագնով` առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև դեպի Հայաստան, տեղական ցանցեր և մուտքային բոլոր զանգերի համար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Մեր բաժանորդներն արդեն հնարավորություն ունեին Արցախ ճամփորդելիս իրենց մտերիմներին և գործընկերներին զանգել մատչելի 45 դրամ սակագնով, այժմ ուրախ ենք նրանց հնարավորություն ընձեռել բջջային ինտերնետից ևս օգտվել նույն հարմար սակագնով», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Արցախը համալրեց Օրանժ Արմենիայի բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ ընկերությունը հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգ ծառայություններից:

Օրանժ Արմենիան France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ -0-