Հայաստանում մեկնարկել է ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված Orange ընկերության UEFA EURO 2012 SMS-խաղը
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange-ի բաժանորդներն այսօրվանից հնարավորություն ունեն մասնակցելու UEFA EURO 2012TM SMS խաղին, պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, դառնալ խաղի հաղթողը և ներկա լինել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման խաղին Վարշավայում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
France Telecom ընկերությունը (ապրանքանիշը` Orange) Եվրո-2012-ի պաշտոնական գործընկերն է, 2011թ.-ին ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրած համաձայնագրի համաձայն, Լեհաստանում գտնվող Orange ընկերության ստորաբաժանումը, որտեղ կանցկացվեն խաղերի զգալի մասը, կդառնա Եվրո-2012-ի բացառիկ գործընկերը և կիրականացնի խաղերի տեխնիկական աջակցությունը:
Հաղորդագրության համաձայն` այն բաժանորդը, որն ամենաշատ ճիշտ պատասխաններ կտա, կստանա գլխավոր մրցանակը` Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճանախարհածախսը և կեցության ծախսերը Լեհաստանի մայրաքաղաքում:
Երկրորդից վեցերորդ տեղերը գրավող մասնակիցները կստանան Sony Live Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները` ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական գնդակը և բրենդավորված պարագաներ:
«Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` մենք հնարավորություն ենք ընձեռում ֆուտբոլասերներին պատրաստվել այս համաեվրոպական սպորտային իրադարձությանը ինչպես երբևէ: Իսկական ֆուտբոլասերների համար, թերևս, լավագույն նվերը կարող է լինել ներկա գտնվել ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի բացման խաղին», ասել է Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Խաղին մասնակցելու համար պետք է 2012 կարճ համարին ուղարկել SMS` տեքստում նշելով EURO բանալի բառը, որից հետո մասնակիցը կսկսի ստանալ խաղի հարցերը: Յուրաքանչյուր ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 60 դրամ: Մրցույթի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել www.orangearmenia.am/uefa-euro-2012
Ընդհանուր առմամբ, այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
Եվրո-2012-ը կանցկացվի հունիսի 8-ից մինչև հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում: Խաղերը կանցկացվեն Խարկովում, Լվովում, Դոնեցկում, Կիևում, ինչպես նաև Վարշավայում, Վրոցլավում, Գդանսկում և Պոզնանում:
«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ և բջջային ցանցի հասնանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-