USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

ԵՊՃՀ ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange Armenia ընկերությունում

14.04.2012, 11:52
ԵՊՃՀ ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange Armenia ընկերությունում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՊՃՀ ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange Armenia ընկերությունում
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵՊՃՀ ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange Armenia ընկերությունում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Orange Armenia-ն հնգամյա համագործակցության հուշագիր է ստորագրել ԵՊՃՀ-ի հետ:

Բացի այդ, Orange-ի տարբեր բաժինների` բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար, ինչպես նաև համալսարանին կցուցաբերեն խորհրդատվական աջակցություն:

Ըստ Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, որպես երկրում կարևոր տնտեսական դեր ունեցող ընկերություն և առաջատար գործատու` ընկերության կորպորատիվ պատասխանատվությունն է նաև կառուցել կամուրջներ կրթական հաստատության և աշխատանքային աշխարհի միջև:

«Ուրախ ենք այս համագործակցության համար, որը թույլ է տալու բիզնես ոլորտի փորձը կիրառել ակադեմիական կրթությունում, ինչպես նաև ընդունել մեզ մոտ ուսանողների, որոնք ոչ միայն եվրոպական բիզնես միջավայրում կկատարեն իրենց առաջին աշխատանքային քայլերը, այլ նաև հետագայում կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել, ինչու չէ,  նաև մեր ընկերությունում»,-ասաց նա:

Հետագայում համալսարանում կստեղծվի նաև անվճար Wi-Fi անկյուն, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել Orange wi-fi ինտերնետից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ ամիս առաջ մեկնարկել է հատուկ նախագիծ, որի շրջանակներում Orange-ի աշխատակիցների կողմից դասընթացներ են տարվում Հայաստանի 11 համալսարաններում: Դրանք վերաբերում են ընկերության աշխատակիցների մասնագիտական ոլորտներին, որոնք բազմազան են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն:

Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»:


Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թվականի նոյեմբերի 5-ից:-0-