Նոր շահավետ առաջարկ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար՝ «Puzzle»

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ից «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր շահավետ առաջարկ՝ «Puzzle», որը Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու բազմաթիվ նոր հնարավորություններից` ամսավճարին ավելացնելով ընդամենը 500 դրամ գումար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Puzzle հատուկ առաջարկի շրջանակներում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդներին տրամադրվում է՝ լրացուցիչ կամայական 15 հեռուստաալիք ավելացնելու հնարավորություն, մեկ տարվա ընթացքում ցանկացած 100 ֆիլմ դիտելու հնարավորություն («Ֆիլմադարան» բաժնից), անսահմանափակ բարձրակարգ սերիալներ («Ֆիլմադարան» բաժնից) դիտելու հնարավորություն», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Puzzle առաջարկի շրջանակում բաժանորդի կողմից ակտիվացված առաջին 15 հեռուստաալիքները ներառվում են սակագնային փաթեթի կազմում՝ հիմնական Ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ։
«Puzzle առաջարկի շրջանակում տրամադրվում է 1 տարի շարունակ 100 ֆիլմ դիտելու հնարավորությամբ ֆիլմերի փաթեթի մեկանգամյա ակտիվացման հնարավորություն», – հայտնում են ընկերությունից:
Puzzle առաջարկի շրջանակում տրամադրվում է 1 տարի շարունակ 100,000 սերիա դիտելու հնարավորությամբ սերիալների փաթեթի մեկանգամյա ակտիվացման հնարավորություն:
«Առաջարկի պայմանների և օգտվելու հնարավորությունների մասին մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ զանգահարելով (060) 464646 հեռախոսահամարով կամ այցելելով պաշտոնական կայք-էջ հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/for-home/home-promo/puzzle», – նշվում է հաղորդագրությունում։
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս:–0–