USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Նոր սակագնային պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ

12.09.2017, 16:30
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «Viva 9500» սակագնային պլանը, որը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք հաղորդակցման համար:
Նոր սակագնային պլան՝ «Viva 9500». ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «Viva 9500» սակագնային պլանը, որը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք հաղորդակցման համար՝ ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթ, առավել շատ խոսելաժամանակ ցանցի ներսում և դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա և Կանադա զանգեր կատարելու հնարավորություն, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Viva 9500» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի՝ 19000 ՄԲ ծավալով փաթեթը, նախատեսված է շարժական ինտերնետից առավել շատ օգտվող բաժանորդների համար:

«Viva 9500» սակագնային պլանում ներառված է  9500 րոպե  դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա, 19 000 ՄԲ   ինտերնետ, 450 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 450 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։

«Բաժանորդները պետք է ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այն ծավալով, որն առավելագույնս համապատասխանում է հաղորդակցման նրանց պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ծառայությունների հիմքում հենց այս մոտեցումն է: «Viva 9500» սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք մշտապես օգտվում են շարժական ինտերնետից, կատարում զանգեր ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր, ներառյալ՝ միջազգային տարբեր ուղղություններով: Վերը նշված ծառայությունները համադրված են մեկ փաթեթում, ինչը մեր բաժանորդների համար առավել դյուրին է դարձնում բջջային հաղորդակցման ծախսերի կառավարումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-