ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն առաջարկում է «Սուպեր սմարթ բոնուս»` MTS Touch 551 և MTS Ego հեռախոսներ գնելիս
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հաճախորդներին MTS Touch 551 կամ MTS Ego հեռախոս գնելիս «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրի մասնակցության հեռախոսի ամբողջ գնի չափով բոնուս ստանալու հնարավորություն է ընձեռում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` «Սուպեր սմարթ բոնուսը» կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում` հետևյալ ծառայություններից օգտվելիս՝ զանգեր ցանկացած ուղղությամբ, SMS-ներ և MMS-ներ ցանկացած ուղղությամբ, Ինտերնետ, Ինտերնետ-փաթեթ, Սակագնային պլանի փոփոխություն, ռոումինգ, Ջան-ջան («Բարբառ» սակագնային պլանի շրջանակներում):
Բոնուսային հաշվի մնացորդը կարելի է ստուգել` ուղարկելով *488# հրահանգը:
«Սուպեր սմարթ բոնուս» կարելի է ակտիվացնել բոլոր կանխավճարային քարտերի համար, բացառությամբ` «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» և «Բիզնես վերահսկում» փաթեթների հեռախոսահամարների:
Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև առանց «Սուպեր սմարթ բոնուսի» հնարավորության: Այս դեպքում MTS Ego-ն արժե 99 900 դրամ` 149 000-ի փոխարեն, իսկ MTS Touch 551-ը` 24 900 դրամ` 47 000-ի փոխարեն:
VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-