USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Եվրատեսիլի ներկայացուցիչ Արամ МP3–ի երգի տեսահոլովակի վերջին դրվագը խորհրդանշող լավագույն համբույրի լուսանկարի մրցույթ է հայտարարվել

29.04.2014, 16:16
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ucom ընկերության հետ համատեղ հայտարարում է մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկար` Արամ MP3-ի «Not alone» երգի տեսահոլովակի վերջին դրվագի համբույրը խորհրդանշող, հաղորդվում է Facebook-ում Արամ MP3-ի պաշտոնական էջում:
Եվրատեսիլի ներկայացուցիչ Արամ  МP3–ի երգի տեսահոլովակի վերջին դրվագը խորհրդանշող լավագույն համբույրի լուսանկարի մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ucom ընկերության հետ համատեղ հայտարարում է մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկար` Արամ MP3-ի «Not alone» երգի տեսահոլովակի վերջին դրվագի համբույրը խորհրդանշող, հաղորդվում է Facebook-ում Արամ MP3-ի պաշտոնական էջում:

Եվրատեսիլի հայ ներկայացուցիչ Արամ  МP3–ն մայիսին Կոպենհագենում Հայաստանը կներկայացնի Եվրատեսլի-2014-ին` «Not Alone» երգով։ http://www.newsarmenia.ru/culture/20140428/43050137.html

Լուսանկարներն ընդունվում են ապրիլի 28-ից մայիս 5-ը ներառյալ։ Լուսանկարը պետք է օրիգինալ եւ հետաքրքիր լինի: Մասնակիցներն իրենց համբույրի նկարը պետք է ուղարկեն eurovision@ucom.am էլեկտրոնային փոստին` պարտադիր կերպով նշելով լուսանկարում պատկերված 2 անձանց անուն ազգանունները և կոնտակտային տվյալները:

Մրցույթի կազմակերպիչներն ընտրում են մրցույթի կանոններին համապատասխանող լուսանկարները, այնուհետեւ Not alone գրությամբ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ Ucom ընկերության լոգոներով տեղադրում ֆեյսբուքյան համապատասխան էջերին` մրցույթի անվամբ ֆոտոալբոմների մեջ:

Լուսանկարներ կարող են ներկայացնել միայն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձիք: Եթե մասնակիցներն ուղարկում են իրենց լուսանկարները վերը նշված հասցեով, ապա համաձայնում են, որ Ucom ընկերությունը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այն օգտագործեն ըստ իրենց հայեցողության:

Լուսանկարները և մրցույթն, առհասարակ, հասանելի են միայն ՀՀ տարածքում գտնվող ֆեյսբուք օգտատերերի համար:

Մրցանակների և հաղթողների մասին կներկայացվի հավելյալ տեղեկատվություն:--0--