USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը խստացնում է համացանցում մոլախաղերի վերահսկողությունը

22.04.2015, 19:54
Հայաստանը խստացնում է համացանցում մոլախաղերի վերահսկողությունը, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Հայաստանը խստացնում է համացանցում մոլախաղերի վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը խստացնում է համացանցում մոլախաղերի վերահսկողությունը, չորեքշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Փխնախարարի խոսքով, լրացումներով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները:

«Մասնավորապես, ծրագրվում է սահմանափակել ինտերնետ–խաղերի` շահումով գովազդը, որպեսզի կանխվի մոլախաղերով հնարավոր տարվելը»,– ասաց Միրումյանը։

Լրացումներով նաև առաջարկվում է փոխել գործունեության այս տեսակի համար տրվող արտոնագրերը պարզից բարդ դարձնել, քանի որ դրանք ռիսկային ոլորտ են և
վերահսկողության հստակ մեխանիզմների կարիք ունեն։ -0-