«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է անսահմանափակ ինտերնետ «MegaPro» նոր ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային ցանցի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Անսահմանափակ ինտերնետ «MegaPro» նոր ծառայության գործարկման մասին։։ «MegaPro» նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռում օգտվել անսահմանափակ ինտերնետից առանց մեգաբայթային տարիֆիկացման՝ վճարելով օրական 200 դրամ բաժանորդային վարձ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
««ԱրմենՏել» ընկերությունն գործարկում է այս ինտերնետ ծառայությունը հատկապես հեռախոսներից և սմարթֆոններից օգտվողների համար։ Այն հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին ունենալ անսահմանափակ արագ ինտերնետ և միաժամանակ օգտվել իրենց իսկ կողմից ընտրված բջջային կապի սակագնային փաթեթից։ Բջջային հեռախոսով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդների համար «MegaPro» ծառայությունը հրաշալի հնարավորություն է խնայելու, և ևս մեկ օրինակ, որ ընդգծում է մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«MegaPro» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 0674900 համարին, հավաքելով *110*900# USSD-հրահանգը կամ ուղարկել 0674 համարին 900 տեքստով SMS-հաղորդագրություն:
«MegaPro» ծառայության շրջանակում օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 90 ՄԲ-ի համար չի գործում արագության սահմանափակում: 90 ՄԲ-ը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում մինչև 256 կբ/վրկ:
«MegaPro» ծառայությունը հասանելի է «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային», «Անսահմանափակ», «Ստեպ», «Infinity 512» և «Infinity 1024» ՍՓ-ների բաժանորդներին:
Ծառայության մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, www.beeline.am կայք կամ զանգահարելով 8007 կամ 0611 անվճար հեռախոսահամարներին։
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–