USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)

11.07.2017, 14:52
2017 թ–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. / ԱՌԿԱ /. Բենջամին Գեսկին ինսայդերը, ով պարբերաբար տեղեկություն է հրապարակում Apple-ի` դեռևս չհայտարարված արտադրանքների մասին, Twitter- ում տեղադրել է պատկեր, որը ներկայացնում է iPhone 8-ի` OLED էկրանով նախատիպը։

Ինչպես հաղորդում է «Российская газета»–ն` հղում անելով Գեսկինին, 2017 թ–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։

 Ներկայիս iPhone–ը կորպուսի վեց գունային երանգ ունի. կարմիր (Product RED),  «սև օնիքս», «վարդագույն ոսկի», սև, արծաթ և ոսկի։ Հարկ է նշել, որ կորպուսի «սև օնիքս» փայլուն մակերևույթը, չնայած գրավիչ տեսքին, շատ արագ ծածկվում է մատնահետքերով և մանր քերծվածքներով։

Այլ ինսայդերների տեղեկատվության համաձայն, 2017 թ–ի երկրորդ կեսին Apple-ը մտադիր է թողարկել iPhone–ի երեք այլ տարբերակներ` էկրանի 4.7, 5.5 և 5.2 դյույմ անկյունագծերով։ Մոդելներից մեկը կունենա OLED մատրիցա, իսկ մյուսները կստանան ստանդարտ TFT էկրան։-0-

2017 OLED iPhone - four colors. New one - mirror like. pic.twitter.com/BFBBpBQ2Vm