USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայ IT աղջիկները. ՀՀ–ում մեծ է աղջիկների ներկայությունը ՏՏ ոլորտում

16.01.2019, 13:31
Հայաստանի ՏՏ ոլորտը, բացի զարգացման արագ տեմպերից գրավում է նաև այլ առանձնահատկությամբ. իգական սեռի մեծ թվով ներկայացուցիչներ են ներգրավված ոլորտի աշխատանքներում:
Հայ IT աղջիկները. ՀՀ–ում մեծ է աղջիկների ներկայությունը ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ոլորտը, բացի զարգացման արագ տեմպերից գրավում է նաև այլ առանձնահատկությամբ. իգական սեռի մեծ թվով ներկայացուցիչներ են ներգրավված ոլորտի աշխատանքներում, գրում է ռուսական vc.ru պարբերականը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ 2000 թ.-ից սկսած Հայաստանի կառավարությունն առաջնահերթ է համարում ՏՏ ոլորտը: Կառավարությունը խթանում է օտարերկրյա ներդրումների ներգրավումը, քննարկում է ինժեներական ավանների կառուցման գաղափարը և ներդնում է հարկային արտոնություններ։

Պարբերականը նշում է, որ Հայաստանում կան թիմեր, որոնք մասնագիտանում են խաղերի, վեբ դիզայնի, կրիպտոարժույթի և բլոքչեյնի մշակման մեջ, սակայն մեծ մասը զբաղվում է ծրագրային ապահովմամբ:

«Հայաստանի ՏՏ ոլորտի գլխավոր առանձնահատկությունը ոչ թե արագ զարգացումն է կամ ստեղծարար գրասենյակները։ Քանի դեռ աշխարհում ՏՏ ոլորտը ձգտում է գենդերային հավասարության և բազմազանության, ՏՏ ոլորտում աղջիկների մասնակցության տոկոսը չի գերազանցում միջինը 20 տոկոսը, Հայաստանում այդ ցուցանիշն արդեն մոտ է 30 տոկոսի», - նշում են հոդվածի հեղինակները:

Հոդվածագիրը նաև նշում է, որ Հայաստանում աղջիկները ներգրավված են ոչ միայն բիզնեսի և մարքեթինգի բաժիններում, նրանք նաև խաղերի մշակողներ են, ծրագրավորողներ և թեստավորողներ: Համալսարաններում նրանք չեն զիջում տղաներին ոչ թվով, ոչ գիտելիքների որակի առումով:-0-