Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց. Ռալֆ Յիրիկյան

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար էթիկան և պատասխանատու մոտեցումը: Ի՞նչ արժեհամակարգի շուրջ համախմբել աշխատակիցներին, որպեսզի առողջ միջավայրում ստեղծվի արդյունք:
Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բրենդի պատմությունը շարունակում է փորձի փոխանակման յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ տարբեր բուհերի ուսանողների համար: Կառավարման հնարավորությունների նրբություններն այս անգամ փորձել են բացահայտել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ապագա մարքեթոլոգներն ու բիզնես գործընթացներով հետաքրքրված մասնագետները: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած դասախոսությանը մասնակցել է շուրջ 250 ուսանող, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Կառավարման գործիքները տարբեր են: Դրանց ընտրության և կիրառման հարցում անհրաժեշտ է լինել ճկուն: Տեսականորեն դա այնքան էլ բարդ չէ, սակայն գործնականում կառավարումը ղեկավարից պահանջում է իրավիճակի երկարաժամկետ գնահատում և այդ հիմքի վրա՝ ռազմավարության մշակում և իրականացում՝ ներառյալ ընդհանուր արժեհամակարգի շուրջ աշխատակազմի համախմբում ու արդյունավետ գործիքակազմի կիրառում: Այսպես է ստեղծվում կորպորատիվ կառավարման քաղաքակիրթ մշակույթը և դրա կարևոր բաղադրիչը՝ գործարար էթիկան: Հիմքում հարգանքն է, աշխատանքային առողջ միջավայրի ձևավորումն ու հետևողականությունը: Անհրաժեշտության դեպքում, նույնքան կարևոր է մոտեցումները վերանայելու պատրաստակամությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպման այս ձևաչափն ապագա մասնագետների համար կարևոր հարթակ է՝ առաջատար կազմակերպության օրինակով նոր գիտելիքներ ստանալու, դրանք վերլուծելու և ապագայում կիրառելու համար: Ինտերակտիվ շփման և բարձրացված հարցերի միջոցով, դասախոսության մասնակիցներն իրենց համար բացահայտել են կառավարման պատասխանատու մոդելի նրբությունները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։