USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում

19.03.2019, 14:06
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները, և իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա առթիվ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«Beeline-ում մենք «Հաճախորդի օր» ենք անցկացնում յուրաքանչյուր եռամսյակը մեկ, և արդեն որպես ավանդույթ տարվա առաջին Հաճախորդի օրը կապում ենք այս հիանալի տոնի հետ։ Ուզում եմ նշել, որ հենց այս ձևաչափն է մեզ օգնում բաժանորդներից ստանալ մեզ համար անհրաժեշտ հետադարձ կապը, որի շնորհիվ մենք բարելավում ենք մեր ծառայությունները, սպասարկումն ու աստիճանաբար դառնում ենք էլ ավելի պարզ, հարմար և մոտ մեր սիրելի հաճախորդներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բացի «Հաճախորդի օրից», որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո, ինչպես նաև SMS հարցումներ է անցկացնում այլ թեմաներով։ Հետադարձ կապի այդ միջոցների օգնությամբ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 65 000 պատասխան։ Արդյունքում 11 առավել ակտիվ հաճախորդները հրավիրվել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ նրանց համար անցկացվել է շրջայց ընկերությունում, այդ թվում և հաճախորդների սպասարկման կենտրոնում և Beeline-ի կապի թանգարանում։

Նշվում է, որ Beeline-ում «Հաճախորդի օրը» անցկացնում է 2016 թ-ից։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–