USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայտնի են դարձել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները

26.02.2018, 12:41
Լրագրող և ինսայդեր Էվան Բլասը բացահայտել է նորագույն Samsung Galaxy S9 և S9+սմարթֆոնների գները:
Հայտնի են դարձել Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների գները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Լրագրող և ինսայդեր Էվան Բլասը բացահայտել է նորագույն Samsung Galaxy S9 և S9+սմարթֆոնների գները: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Lenta.ru-ն:

Նրա տեղեկություններով, առաջին գաջեթի գինը կկազմի 841 եվրո, երկրորդինը՝ 997 եվրո:

Նշվում է, որ Samsung Galaxy S9 և S9+ սմարթֆոնների հիմնական առավելությունը ապարատային և ծրագրային ապահովման թարմացումը կլինի պատկերների և տեսագրությունների մշակման համար: 12 պիքսելանոց տեսախցիկը թույլ կտա օգտագործել super slow-motion(«դանդաղեցված նկարահանման») էֆեկտը՝ այսինքն վայրկյանում 480 կադր անել: Բացի այդ, տեսախցիկը կունենա 8 մեգապիքսել թույլատվություն:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, սմարթֆոնն առանձնապես չի տարբերվի S8-ից: Առանցքային տարբերությունը կլինի մատնահետքերի սքաների տեղադրման տեղը՝ դիսփլեյի մակերեսի տակ:

Նոր սմարթֆոնների պաշտոնական թողարկումը նախանշված է փետրվարի 25-ին: Ակնկալվում է, որ վաճառքը կմեկնարկի մարտի 16-ին:-0-