USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթը

15.07.2015, 13:27
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է «Գաղափարից դեպի շուկա» ամենամյա մրցույթի մեկնարկի մասին, հաղորդում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Մրցույթի կազմակերպիչներն են CRDF Global կազմակերպությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը։ Մրցույթի անցկացման նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Հաղթող թիմերը կստանան 6 հազար ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2 մլն 800 հազար ՀՀ դրամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Մասնակցության հայտերի վերջնաժամկետը 2015թ. օգոստոսի 8-ն է։ Գրանցման մանրամասները տեղադրված են www.eif.am կայքում:

Մրցույթը Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

STEP ծրագիրն իրագործվում է 2006 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF Global) ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է հայ մասնագետների օժանդակությունը նորարարական արտադրանքի շուկայում ներկայանալու, նոր ձեռնարկությունների ստեղծման, գործող ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հարցում: Ծրագրի շրջանակներում տրվում են դրամաշնորհներ, անցկացվում են կլաստերային սեմինարներ, բիզնես-դասընթացներ, տրամադրվում են իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություններ։–0–