USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայ ֆուտբոլասերները կարող են EURO 2012-ի վերջին նորություններին հետևել սմարթֆոնների հատուկ հավելվածի օգնությամբ

26.04.2012, 17:51
EURO 2012-ի մեկնարկից մեկ ամիս առաջ Orange ընկերությունը և ՈՒԵՖԱ-ն համատեղել են ջանքերը՝ բջջային հեռախոսների համար ՈՒԵՖԱ EURO 2012-ի պաշտոնական ծրագրային հավելված ստեղծելու համար:
Հայ ֆուտբոլասերները կարող են EURO 2012-ի վերջին նորություններին հետևել սմարթֆոնների հատուկ հավելվածի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. EURO 2012-ի մեկնարկից մեկ ամիս առաջ Orange ընկերությունը և ՈՒԵՖԱ-ն համատեղել են ջանքերը՝ բջջային հեռախոսների համար ՈՒԵՖԱ EURO 2012-ի պաշտոնական ծրագրային հավելված ստեղծելու համար:

Հավելվածը պարունակում է ամենաթարմ տեղեկություններ առաջնության մասին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Orange Armenia ընկերության լրատվական ծառայությունից:

Նշված ծրագրային հավելվածը հասանելի է ութ, այդ թվում` iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada և Java պլատֆորմների համար: 
Այն ֆուտբոլասերներին հնարավորություն կտա անվճար հիմունքներով ստանալ թարմ տեղեկություններ թիմերի և մրցաշարի վերաբերյալ, դիտել տեսահարցազրույցներ և վճարովի հիմունքներով ստանալ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ լուսաբանումներ, վիճակագրական տվյալներ և անհատական հուշում-ծանուցումներ, որոնց միջոցով ֆուտբոլասերները կունենան իրենց սիրելի թիմերի մասին ամենաթարմ տեղեկությունները: 

«Երջանիկ ենք Հայաստանի մեր բաժանորդներին տալ այն նույն հնարավորությունները, որ ունեն Orange-ի բաժանորդները մյուս 10 եվրոպական երկրներում: Սա իսկապես հրաշալի հնարավորություն է մեր բաժանորդների համար մասնակցելու համաեվրոպական ֆուտբոլային տոնին»,- ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հավելվածը նաև ֆուտբոլասերներին կտա կիսել EURO 2012-ի պաշտոնական հավելվածի բովանդակությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով` մրցաշարի վերաբերյալ տեղեկություններով և նորություններով կիսվելով իրենց ընկերների և հարազատների հետ: 

«Առաջին անգամ EURO 2012-ի ծրագրային հավելվածը համալրելով սոցիալական ցանցերում կիսվելու և աշխարհագրական դիրքի որոշման հնարավորություններով` մենք օգնում ենք ֆուտբոլասերներին ողջ Եվրոպայում ստանալ առավելագույնը EURO 2012-ի շրջանակներում հասանելի բոլոր հնարավորություններից տանը, թե մարզադաշտում»,- ասել է Orange Բրենդի փոխնախագահ Սևրին Լեգրի դը լա Սալլը:

Ֆուտբոլասերների ծրագրային փաթեթում ներառված է նաև Photo Fun-ը, որը ֆուտբոլասերներին հնարավորություն կտա իրենց բջջային հեռախոսների միջոցով իրենց լուսանկարի վրա ներկել դեմքը և դրանով կիսվել ընկերների հետ, ինչպես նաև աշխարհագրական դիրքի որոշման և իրական պատկերների ցուցադրման հնարավորությունները, որոնց միջոցով ֆուտբոլասերները կարող են գտնել իրենց ընկերներին և լավագույն տեղերը ՈՒԵՖԱ EURO 2012-ը դիտելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում:  

Լեհաստան և Ուկրաինա մեկնող ֆուտբոլասերները նաև կարող են օգտվել ծրագրային հավելվածի միջոցով հասանելի ուղևորության վերաբերյալ տեղեկատվական համակարգից, որի միջոցով ֆուտբոլասերները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ այն քաղաքների մասին, ուր մեկնում են, մարզադաշտերի մասին, ինչպես նաև ուղևորության վերաբերյալ այլ տեղեկություններ և գտնել Լեհաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլասերների համար պաշտոնապես նախատեսված գոտիները, որտեղ ֆուտբոլասերները կարող են այցելել Orange տարածք իրենց հեռախոսները լիցքավորելու, ինտերակտիվ խաղեր խաղալու և ընկերների հետ ազատ ժամանակ անցկացնելու համար:   

Ներկայումս ՈՒԵՖԱ EURO 2012-ի պաշտոնական ծրագրային հավելվածը ֆուտբոլասերները կարող են ձեռք բերել ծրագրային հավելվածների բոլոր խոշոր խանութներում (Application Store): ՈՒԵՖԱ-ն և Orange-ը պաշտոնական ծրագրային հավելվածի թարմացված տարբերակը կթողարկեն ոչ ուշ, քան առաջնության մեկնարկը, այն համալրելով որոշ նոր հնարավորություններով, ինչպիսիք են` ընկերներին և նրանց գտնվելու վայրը գտնելու, fan kit և պրեմիում տեսալուսաբանումները դիտելու հնարավորությունները: 
France Telecom ընկերությունը (ապրանքանիշը` Orange) Եվրո-2012-ի պաշտոնական գործընկերն է, 2011թ.-ին ՈՒԵՖԱ-ի հետ ստորագրած համաձայնագրի համաձայն, Լեհաստանում գտնվող Orange ընկերության ստորաբաժանումը, որտեղ կանցկացվեն խաղերի զգալի մասը, կդառնա Եվրո-2012-ի բացառիկ գործընկերը և կիրականացնի խաղերի տեխնիկական աջակցությունը: 

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ  և բջջային ցանցի հասանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-